Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը

13.03.2020, 20:57
Մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ  պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը:

Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:

Հանձնաժողովի անդամները քննարկել են զբոսաշրջային հոսքերի դինամիկան ու դրա ազդեցությունը ոլորտի կազմակերպությունների վրա:

«Հանձնաժողովը արձանագրել է, որ մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ  պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի, ուսումնական ծրագրի բացթողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու նախաձեռնությունները ողջունվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Կարևորվել է տեղեկատվական դաշտում կորոնավիրուսի մասին ճշգրիտ ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը ու այդ ուղղությամբ քայլերի էլ ավելի ակտիվացումը:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև պետական կառույցների աշխատակիցների մի մասի հեռավար աշխատանքի անցնելու հնարավորությունները, ինչի կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–