Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Թորոսյանն իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ (ՖՈՏՈ)

23.03.2020, 10:42
Թորոսյանն իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ. ՖՈՏՈ
Թորոսյանն իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները։ 

Ինչպես հայտնել է Թորոսյանը Facebook–յան իր էջում, նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։

«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև», – նշել է Թորոսյանը։

Նրա խոսքով, խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։–0–