Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» ՀԿ–ի

13.12.2019, 18:37
«Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն և բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդրիները և ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորմը ընտանիքներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» ՀԿ–ի

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության, հաղորդում է ՎՏԲ – Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

«Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն և բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդրիները և ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորմը ընտանիքներին:

Բանկի Գլխամասային գրասենյակի նախասրահում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մայրերը ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ փայտե տոնածառի խաղալիքներ, Ամանորյա բլիթներ, թեյի տուփեր, փայտե զարդեր և այլն: Բանկի աշխատակիցները մեծ սիրով մասնակցեցին այս բարեգործական միջոցառմանը և գնեցին բոլոր իրերը: Հավաքված ողջ գումարը կուղղվի 18 երեխաների վերականգնողական թերապիաներին՝ մասնավորապես, հոգեբանի և լոգոպետի ծառայությաններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մտապես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին և ամեն տարի հատկացնում է միջոցներ առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորչության համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–