Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Վանաձորի մսի շուկայում առկա խնդիրները հասցված են նվազագույնի. տեսչական մարմին

17.09.2019, 20:21
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
Վանաձորի մսի շուկայում առկա խնդիրները հասցված են նվազագույնի. տեսչական մարմին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական քայլերը հանրապետության բոլոր մարզերի մսի շուկաներում առկա խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Վանաձորյան նախորդ այցելության ժամանակ մսի իրացման շուկայում արձանագրվել էին անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, սննդի համար պիտանի ճանաչված մսի դրոշմակնիքի, վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական նորմերի, անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման դեպքեր:

Տնտեսվարողների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կարճ ժամկետում խախտումները վերացնելու մասին:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:

Առկա վիճակը բավարար է եղել, խնդիրները՝ հասցված նվազագույնի:

Տեսչական մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով (010-206040 կամ 012-906090):–0–