Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

01.04.2024, 12:47
Տեսախցիկներ կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում, երկուշաբթի հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Տեսախցիկներ կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում, երկուշաբթի հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է ունենան հասանելիություն մի քանի անձ, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», - ասաց Ավինյանը։

2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ կային մանկապարտեզներում, այդ թվում՝ մասնավոր, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի դրվագներ։–0–