Рейтинг@Mail.ru
USD
361.45
EUR
405.11
RUB
4.3742
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել

15.03.2024, 12:02
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գտնվող Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում նախօրեին իրականացված խուզարկությունից ու այլ քննչական գործողություններից հետո 5 անձ է ձերբակալվել, նրանցից մեկը քաղաքապետարանի պաշտոնատար անձ է:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, նշել՝ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։–0–