Երևանի քաղաքապետարանում քննարկվել են աղբահանության հետ կապված խնդիրները (ՎԻԴԵՈ)

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են աղբահանության հետ կապված խնդիրները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Մենք ունենք որոշակի խնդիրներ աղբահանության տեխնիկայի հետ կապված, ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Կարծում եմ` պետք է նախ խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, որովհետև կան վայրեր, որտեղ ունենք խնդիրներ, կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ ունենք խնդիրներ այս պահի դրությամբ: Մարդիկհ հստակ պետք է իմանան ինչ ժամկետներում է դա լինելու»,- ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ 3-օրյա շրջայցի արդյունքում որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերծանրաբեռնվածություն և կուտակումներ։

«Ամեն ինչ արվեց այս երեք օրվա ընթացքում, որպեսզի կարողանանք թույլ չտալ խորանալու պրոցեսը և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով՝ մաքրել։ Այս պահին էլ դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է: Եղել եմ անձամբ ԵՄՄ հիմնարկի պարկում, այն ինչ նկատելի է` առանձին քննարկման առարկա է»,- զեկուցեց Արեյանը։

Նա նշեց, որ պատճառները տարբեր են, մտահոոգությունը մեկն է՝ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ հսկողությունը, մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը։

Տիգրան Ավինյանն իր հերթին ասաց, որ առանձին քննարկում պետք է ունենալ այս հարցի վերաբերյալ, ապա նկատեց, որ այն տեխնիկան, որը ձեռք է բերվել, պետք է առնվազն տասը տարի ծառայեր, բայց դրանց փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս։

«Առաջինը տեխնիկայի որակի մասին, երկրորդը, թե ինչպես են վարվում այդ տեխնիկայի հետ։ Այդ մասով էլ պետք է քննակենք, հասկանանք, և երրորդը, թե ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները։ Ես գիտեմ, որ արդեն պրոցեսները շատ արագացել են։ Հրատապ գնում պետք է իրականացնենք՝ մի քանի տեխնիկա, որոնց շարժիչներն են խնդրահարույց՝ պետք է արագ վերականգնվեն», - ասաց Ավինյանն՝ ավելացնելով, որ սա ահազանգ է այն մասին, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:47 17.07.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×