Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է Երևանի շենքերի վերելակների վերանորոգման գործընթացը

10.05.2019, 17:48
Քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են, նշել են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է Երևանի շենքերի վերելակների վերանորոգման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են։ Այս մասին Facebook–յան իր էջում նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

Նա նաև մեկնաբանել է մի քանի լրատվամիջոցների հրապարակումները, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել որպես «անակնկալ»:

«Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկրի հանրային ոլորտում ցանկացած աշխատանք՝ սկսած միջպետական ճանապարհներ կառուցելուց, բանակի համար սպառազինություններ ձեռք բերելուց, մինչև մայթերի եզրաքարերի վերանորոգելն ու ցանկապատերը ներկելը, արվում է բնակիչների ֆինանսավորմամբ՝ նրանց վճարած հարկերի և տուրքերի միջոցով», – նշել է Հակոբյանը: 

Նրա խոսքով, վերելակների թարմացումը տեղի է ունենալու բնակիչների անմիջական մասնակցությամբ: 

«Քաղաքը մշակելու է այն մեխանիզմը և գտնելու է այն միջոցները, (վարկային, դրամաշնորհային և/կամ այլ), որոնց շնորհիվ վերելակների թարմացման գործընթացը քաղաքացիների համար առավելագույնս մատչելի և ընդունելի կլինի է», – գրել է Հակոբյանն` ավելացնելով, որ սա է հանրային կառավարումը և այստեղ նոր բան պետք չէ փնտրել: 

«Ի դեպ, հիմա էլ են քաղաքացիները վճարում վերելակների սպասարկման համար, բայց վճարում են հին ու ոչ միշտ անվտանգ վերելակների համար, իսկ քաղաքապետարանի ներկայացրած մեխանիզմով վճարելու են միանգամայն նոր ու անվտանգ վերելակների համար», – նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։ 

Նրա խոսքով, քաղաքապետարանը արդեն ավարտին է հասցնում վերելակների ամբողջական թարմացման ծրագիրը, այն հանրության դատին կներկայացվի մոտ օրերս: 

«Վերելակների՝ տասնամյակներով ձգված հարցի լուծմանը քիչ է մնացել», –եզրափակել է Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին արտակարգ պատահար էր տեղի ունեցալ Երևանի Աջափնյակ համայնքի բազմաբնակարան շենքերից մեկում. վերելակի չորս թոկերից մեկը պոկվել էր, ինչի հետևանքով վերելակը 2-րդ հարկի մակարդակից հայտնվել է 1-ին հարկի մակարդակում։ Միջադեպի հետևանքով, բարեբախտարա, տուժածներ չկան։–0–