Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանում ցանկանում են բռնագրավել չթույլատրվող առևտրով զբաղվողների ապրանքը (ՎԻԴԵՈ)

13.06.2022, 16:51
Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ. ՎԻԴԵՈ
Երևանում ցանկանում են բռնագրավել չթույլատրվող առևտրով զբաղվողների ապրանքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ:

2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80.000.000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Այժմ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ՝ վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է՝ քաղաքապետարանը օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:-0-