Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանում նոր վերելակները կտեղադրվեն նախատեսված ժամկետում. փոխքաղաքապետ

06.11.2020, 21:17
Արդեն շահագործման ենք հանձնել 158 նոր վերելակ, ևս 318–ը տեղադրված է, նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն մինչև նոյեմբերի 15–ը
Երևանում նոր վերելակները կտեղադրվեն նախատեսված ժամկետում. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանում նոր վերելակները կտեղադրվեն նախատեսված ժամկետներում, ուրբաթ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։ 

Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր 500 նոր վերելակ տեղադրել մայրաքաղաքի բարձրահարկ շենքերում։ 5մլրդ դրամի տենդերն ավարտվել է 2020թ.–ի ամռանը, ինչից հետո սկսվել է տեղադրման գործընթացը։ Նախագիծն ամբողջությամբ իրականացվում է կառավարության համաֆինանսավորման և սուբսիդավորման շրջանակում։

«Արդեն շահագործման ենք հանձնել 158 նոր վերելակ, ևս 318–ը տեղադրված է, նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն մինչև նոյեմբերի 15–ը», – ասաց Ներսիսյանը։

Նա նաև նշեց, որ չնայած համավարակին և ռազմական դրությանը, կապալառուն կատարում է բոլոր պարտավորությունները նախատեսված ժամկետներում, ինչի հաշվին մինչև տարեվերջ նախատեսվում է տեղադրել բոլոր 500 վերելակները։

Երևանի քաղաքապետարանի տվյալներով, Երևանում փոխարինման է ենթակա մոտ 3500 վերելակ, քանի որ վերելակային ֆոնդի 70%–ի շահագործման ժամկետն ավելի քան 40 տարի է։–0–