Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի գյուղերում, հնարավոր է, ամեն նորածնին ամսական 100 հազար դրամ տրամադրվի

09.12.2019, 13:59
Ծրագիրը նախատեսում էյուրաքանչյուր նոր ծնված երեխային տրամադրել միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամ
Հայաստանի գյուղերում, հնարավոր է, ամեն նորածնին ամսական 100 հազար դրամ տրամադրվի

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել է Հայաստանի սահմանամերձ գյուղերում ծնելիության խթանմանն ուղղված խոշոր ծրագրի իրականացման մասին։

«Տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին»,– գրել է Արման Բաբաջանյանն իր Facebook-յան էջում։

Բաբաջանյանի խոսքերով, ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրամադրել միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամ:

Նա մեկնաբանել է, որ ծրագրում կարող են ընդգրկվել վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողների նոր ծնված երեխաները։ Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:

«Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը»,– եզրափակել է Արման Բաբաջանյանը։ –0–