Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կներդրվի 2025թ․–ի հունվարի 1–ից

25.06.2024, 13:33
Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել
Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կներդրվի 2025թ․–ի հունվարի 1–ից

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կներդրվի 2025 թվականի հունվարի 1–ից։

Նրա խոսքով, հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը (համակարգը նախատեսվում էր ներդնել սեպտեմբերի 1–ից) պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել:

«Ես վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում, նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի՝ հաշվի առնելով, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի ենթադրվում»,-ասաց Ավինյանը։

Նա տեղեկացրեց, որ համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն:

Նշենք, որ «Արմենպրեսը» հայտնում է, որ ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է ոչ թե սեպտեմբերից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ 2025 թվականի հունվարից: Ըստ նրա, նմանապես   սեպտեմբերի 1-ից տեղի չի ունենա նաև հանրային տրանսպորտի գնի փոփոխություն: