Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա կստանա ամսական 50 հազ դրամ մինչև 6 տարեկան դառնալը

23.12.2021, 12:21
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնվելու առիթով դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը
Հայաստանում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա կստանա ամսական 50 հազ դրամ մինչև 6 տարեկան դառնալը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնվելու առիթով դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային աջակցություն նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա:

«Երրորդ երեխայի դեպքում արդեն մեր մոտ նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա»,- ասաց Փաշինյանը:-0-