Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից

18.11.2015, 17:38
ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում քաղաքացիներին առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։
ՀՀ ԱԳՆ–ն հորդորում է քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում քաղաքացիներին առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

«ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից», – նշում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Շարմ Էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31–ին օդ բարձրանալուց 24 րոպե հետո Սինայ թերակղզու հյուսիսում` Էլ Հասնա բնակավայրի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 224 ուղևորները մահացել են։ Չվերթի ուղևորները Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ էին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ А321 ռուսական ինքնաթիռի աղետի պատճառն ահաբեկությունն է։ -0-