Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Արագածոտնի մարզով անցնող Մ-3 միջպետական ավտոճանապարհին նոր արագաչափ կգործարկվի

12.12.2016, 12:54
Արագաչափը կգործարկվի 2016 թվականի դեկտեմբերի 16-ից:
Արագածոտնի մարզով անցնող Մ-3 միջպետական ավտոճանապարհին նոր արագաչափ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-