Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արցախից Երևան տեղափոխված զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ՀՀ ՊՆ

11.07.2017, 19:36
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ է ստացել 3 զինծառայող։
Արցախից Երևան տեղափոխված զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախից Երևան տեղափոխված զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հակառակորդը հուլիսի 7–ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացրել են պատասխան գործողություններ:

Արցախից Երևանի «Մուրացան» հոսպիտալ է տեղափոխվել երկու զինծառայող։ Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, բայց կայուն, իսկ երկրորդն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։

«Հիվանդասենյակում գտնվող զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ երկու զինծառայողների վիճակը կայուն է», – տեղեկացրեց Հովհաննիսյանը։–0–