Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք. պատասխան գործողությունները կզսպեն թշնամու ակտիվությունը

19.06.2018, 16:21
Նշվում է, որ չնայած նրան, որ նման քայլերով ադրբեջանական կողմը փորձում է խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի թռիչքներին, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է:
Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք. պատասխան գործողությունները կզսպեն թշնամու ակտիվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ չնայած նրան, որ նման քայլերով ադրբեջանական կողմը փորձում է խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի թռիչքներին, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու  օդային դիտարկման  բնականոն գործընթացը և,միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում:–0–