Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀԾԿՀ–ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին տուգանել է 5 մլն դրամով

23.05.2018, 15:02
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն տուգանվել է 5 մլն դրամով։
ՀԾԿՀ–ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին տուգանել է 5 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման և ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով, նշվում է ՀԾԿՀ–ի կայքում։

Միաժամանակ ընկերությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում ճշգրտել կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները և վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։

Նույն ժամկետում ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման և ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։–0–