Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ԱՆ–ն թարմ տվյալներ է հաղորդում Տուլայի ՃՏՊ–ից տուժածների մասին

19.06.2017, 11:45
Վիրավորներից 6¬–ը տեղափոխվել է Ստուպինո, 3¬–ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:
ՀՀ ԱՆ–ն թարմ տվյալներ է հաղորդում Տուլայի ՃՏՊ–ից տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:

Վիրավորներից 6­–ը տեղափոխվել է Ստուպինո, 3­–ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

ՀՀ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

«Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հունիսի 18–ին ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը,ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել են Ստուպինո, 3-ը Տուլա քաղաքի հիվանդանոց: Պարզվել է նաև, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:

Հայտնի է նաև զոհի անունը, ով ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարն է։–0–