Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ՊՆ ՌՈ–ում նյութեր են նախապատրաստվում զորակոչից տարկետում ստանալու համար կաշառք վերցնելու փաստի առթիվ

23.11.2016, 11:18
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան բաժնում նյութեր են նախապատրաստվում զորակոչից տարկետում ստանալու համար կաշառք վերցնելու փաստի առթիվ։
ՀՀ ՊՆ ՌՈ–ում նյութեր են նախապատրաստվում զորակոչից տարկետում ստանալու համար կաշառք վերցնելու փաստի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան բաժնում նյութեր են նախապատրաստվում զորակոչից տարկետում ստանալու համար կաշառք վերցնելու փաստի առթիվ։

Ինչպես իր Facebook–յան էջում հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս` ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ.–ին 7000 ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում ստանալու համար:

«ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2016 թ.–ի նոյեմբերի 21–ին Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր», – նշում է Արծրուն Հովհաննիսյանը։–0–