Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի մի շարք մարզերում շաբաթվա վերջին կանխատեսվում են գիշերային ցրտահարություններ

20.04.2016, 11:20
Հայաստանում ապրիլի 20–21–ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, սակայն ապրիլի 22–ին ցերեկային ժամերին կնվազի 8–10 աստիճան։
Հայաստանի մի շարք մարզերում շաբաթվա վերջին կանխատեսվում են գիշերային ցրտահարություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում ապրիլի 20–21–ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, սակայն ապրիլի 22–ին ցերեկային ժամերին կնվազի 8–10 աստիճան։

Ապրիլի 23–ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 4–5 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ուրբաթ գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ցրտահարություն` մինչև ...-2 աստիճան, իսկ Սյունիքի նախալեռներում` մինչև ...-1։

Երևանում հինգշաբթի օդի ջերմաստիճանը կհասնի ...+26...+28 աստիճանի, ուրբաթ և շաբաթ կնվազի` հասնելով զրոյից բարձր 18–20 աստիճանի, իսկ կիրակի կրկին կբարձրանա` մինչև 23–25 աստիճան։

Միաժամանակ ապրիլի 22–ին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում, ինչպես նաև Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ ապրիլի 20–21–ը և 23–24–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ապրիլի 22–ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։–0–