Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն առողջապահության ոլորտում

17.12.2015, 14:40
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել առողջապահության և բժշկության ոլորտում Քուվեյթի հետ փոխգործակցության համաձայնագրի ստորագրմանը։
Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն առողջապահության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել առողջապահության և բժշկության ոլորտում Քուվեյթի հետ փոխգործակցության համաձայնագրի ստորագրմանը։

Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների փորձի ուսումնասիրություն առողջապահության ոլորտում, կապերի հաստատում երկու երկրների բժշկական հաստատությունների միջև։
Նախատեսվում է նաև մասնագետների, հիվանդների և ուսումնական ձեռնարկների փոխանակում, փոխադարձ օգնության կազմակերպում ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակի վտանգի դեպքում։–0–