Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում կավելացվի դատապարտյալների և կալանավորվածների տեսակցությունների քանակն ու տևողությունը

16.12.2015, 21:11
ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։
Հայաստանում կավելացվի դատապարտյալների և կալանավորվածների տեսակցությունների քանակն ու տևողությունը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, օրինագիծն ուղղված է իրավաբանական օգնության համապատասխան իրավունքների (որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով) ապահովմանը ձերբակալված և կալանավորված անձանց համար։

«Փոփոխություններով առաջարկվում է աշխատանքային և հանգստյան օրերին չսահմանափակել փաստաբանների կամ իրավաբանների հետ ձերբակալվածների կամ կալանավորվածների հանդիպումների հնարավորությունը։ Միաժամանան չեն սահմանափակվի նաև նման տեսակցությունների քանակն ու տևողությունը», – ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով` օրինագծով նաև նախատեսվում է ավելացնել հարազատների հետ տեսակցությունների թիվը ցմահ դատապարտյալների և այն անձանց համար, ովքեր դատապարտված են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար։ 

Ինչպես նշեց փոխնախարարը, փոփոխություններով նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամանակահատվածով կամ ցմահ դատապարտված անձանց տասը տարին լրանալուց հետո տրամադրել ամենաքիչը վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության հնարավորություն։ –0–