Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում Միասնական պետական քննությունների II փուլը կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում

28.06.2016, 15:33
Հայաստանում Միասնական պետական քննությունների երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 2-ին։
Հայաստանում Միասնական պետական քննությունների II փուլը կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Միասնական պետական քննությունների երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 2-ին, երեքշաբթի լրագրողներին ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը:

ՄՊՔ-ի երկրորդ փուլին մասնակցելու հայտերն ընդունվում են հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Քննությունների օրերն արդեն հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում: Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին, քննությունների վերջին օրը հուլիսի 8-ին է: Յոթ օրվա ընթացքում 15 առարկաների քննություններ կանցկացվեն», - հայտնել է Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով, հայտեր ներկայացրած 11 հազար 375 դիմորդներից 1117-ը տարբեր պատճառներով չեն մասնակցել ՄՊՔ-ի առաջին փուլին:

«Այս տարի չեն ներկայացել 9 տոկոսը: ՄՊՔ-ի առաջին փուլի ընթացքում 49 դիմորդ ստիպված է եղել լքել քննական սրահը առողջական խնդիրների պատճառով: Յոթ դիմորդ հեռացվել է հուշագրերի պատճառով: Նրանք քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հայտեր են ներկայացրել, որոնք այժմ քննարկվում են», - ասել է նա: 

Մելիքյանի խոսքով, ՄՊՔ-ի երկրորդ փուլին կարող են մասնակցել օտարերկրյացիներ, նախնական–մասնագիտացված հաստատությունների շրջանավարտներ (ուսումնարան, տեխնիկում) և զորացրված քաղաքացիներ:

ՄՊՔ-ի առաջին փուլի շրջանակում, հունիսի 3-24-ը Հայաստանի ողջ տարածքում գործել են 30 քննական կենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: -0-