Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

16.08.2019, 11:04
5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ ըստ Հայհիդրոմետծառայության, օգոստոսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Օգոստոսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է նաև, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:-0-