Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհից 13.5 կմ պարագիծը մարվել

16.08.2017, 12:22
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքները:
Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհից 13.5 կմ պարագիծը մարվել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:-0-