Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Լարսի անցակետում մոտ 300 տրանսպորտային միջոց է կուտակվել

25.12.2017, 12:07
«Վերին Լարս» հսկիչ անցակետում` ռուսական կողմում 282 տրանսպորտային միջոց է կուտակվել, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:
Լարսի անցակետում մոտ 300 տրանսպորտային միջոց է կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Վերին Լարս» հսկիչ անցակետում` ռուսական կողմում 282 տրանսպորտային միջոց է կուտակվել, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը` հղում անելով ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ին։

Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ–ի նաև տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի անցանելի է: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:–0–