Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+22

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող 8 հավաստագիր է շնորհել բիզնեսին

25.01.2018, 11:34
Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել:
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող 8 հավաստագիր է շնորհել բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել է:

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:–0–