Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյան. զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի

19.08.2019, 10:31
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի:
Փաշինյան. զինվորների մարտական հերթապահության պայմանները կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար: Այդ մասին այսօր` օգոստոսի 19-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախեմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար», - գրել է նա:-0-