Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանի 34–ամյա բնակիչն իրանցուց 3 մլն դրամ է հափշտակել

01.11.2017, 20:15
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացուց խոշոր չափի գումար հափշտակելու համար։
Երևանի 34–ամյա բնակիչն իրանցուց 3 մլն դրամ է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի վերջերին 34-ամյա տղամարդը Երևան քաղաքում ծանոթացել է ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացու հետ և, տիրապետելով պարսկերենին` պայմանավորվածություն ձեռք բերել վերջինիս թարգմանչական ծառայություններ մատուցելու շուրջ: Մեծ քանակությամբ գառներ գնելու նպատակով 2017թ. օգոստոսի կեսերին ԻԻՀ քաղաքացին 34-ամյա տղամարդու հետ մեկնել է Ջերմուկի սարեր, որտեղ գնել է 1040 գլուխ գառ, այնուհետև Արարատի մարզի բնակչի հետ պայմանավորվել՝ այլ անձանցից ևս գառներ գնելու շուրջ: 

2017թ. օգոստոսի 22-ին ԻԻՀ քաղաքացին Վայք քաղաքում 34-ամյա տղամարդու միջոցով 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել Արարատի մարզի բնակչին՝ որպես կանխավճար: Սակայն որոշ ժամանակ անց, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 34-ամյա տղամարդը Արարատի բնակչին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին այլևս չի ցանկանում նրա միջնորդությամբ գառներ գնել և հետ պահանջել գումարը՝ նրան վերադարձնելու համար։

Միջնորդը վերադարձրել է որպես կանխավճար վճարված 3 մլն ՀՀ դրամը, ինչը, սակայն, 34-ամյա տղամարդը չի փոխանցել ԻԻՀ քաղաքացուն՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով այն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–