Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը

03.11.2016, 12:18
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հինգշաբթի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված։
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հինգշաբթի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:

«Հանրապետության նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանը:–0–