Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը

10.01.2017, 18:50
«Խստորեն վերահսկեք բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը», – նշել է Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, աշխատակազմի վերահսկողության և կրթության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել սննդի մատակարարման ամենօրյա հսկողությունը:

«Խստորեն վերահսկեք բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը: Որևէ մատակարար իրավունք չունի անորակ կամ ժամկետանց սնունդ բերի մանկապարտեզ, տնօրենի դժգոհության դեպքում էլ փորձի հավաստիացնել, թե թերացումը կշտկի հաջորդ անգամ՝ մեկ շաբաթից: Իսկ այդ մեկ շաբաթը ինչո՞վ են սնվելու մեր երեխաները: Նույնիսկ մեկ վայրկյան չպետք է հանդուրժել նման մատակարարին, էլ ուր մնաց` մեկ շաբաթ: Նման մատակարարներից պետք է անմիջապես ազատվել: Խստորեն հետևեք գործընթացին և անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:–0–