Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Երևանում կտրուկ բարձրացել են անշարժ գույքի գները. կադաստրի ղեկավար

27.11.2018, 17:23
Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում նկատվել է անշարժ գույքի առուվաճառքի 27,1%-ի աճ:
Երևանում կտրուկ բարձրացել են անշարժ գույքի գները. կադաստրի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում նկատվել է անշարժ գույքի առուվաճառքի 27,1%-ի աճ: Նման ակտիվությունը շուկայում հանգեցրել է Երևանում բնակարանների գների աճին, այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերի համեմատ` մենք Երևանի կենտրոնում ունենք բնակարանների գների 23 տոկոսանոց աճ, ինչը վկայում է շուկայում դրական դինամիկայի մասին», - ասաց նա:

Միաժամանակ նա նշեց, որ նման դրական դինամիկայի պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը դրական սպասումներն են:

«Վստահ եմ, որ այդ աճը կշարունակվի: Այն կարող է փոքր ինչ դանդաղել խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն արդեն հունվարին մենք կարող ենք ավելի մեծ արդյունքների սպասել», - նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա, գործարքների թվի ավելացման գործում կարևոր դեր են խաղում Հայաստանի մարզերը, որտեղ նույնպես մեծ ակտիվություն է նկատվում:

«Եթե մենք ունենք 27,1%-նոց միջին աճ, ապա մարզերում այն կազմում է 27,6%, իսկ Երևանում` 26,2%», - ասաց նա:

Ինչպես նշվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում, Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսու մետր բնակելի տարածքի շուկայական արժեքը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել է 0,8 տոկոսով: Միաժամանակ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի շուկայական գինն աճել է 10,6 տոկոսով:-0-