Երևանում պատանդառված աղջկա վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/.Երևանում նախօրեին պատանդ վերցված աղջկա վիճակը կայուն է, հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Երեքշաբթի Երևանի Էրեբունի վարչական շրջանի բիլիարդի խաղասրահներից մեկում մի տղամարդ դանակի գործադրմամբ պատանդ էր վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու։ Հանցագործը վնասազերծվել էր և տեղափոխվել հիվանդանոց, իսկ աղջիկն ազատ էր արձակվել։ Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկացրել էին, որ հանցագործը մահացել է։
Պատանդ վերցված կինը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք:
«Աղջկա վիճակը չի փոխվել, ավելի ուշ, հնարավոր է, նոր տեղեկատվություն հայտնվի։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–ասաց Հայթայանը։ -0-