Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Անձնագիրը լրացուցիչ վճարի դիմաց կարելի է ստանալ 3–րդ աշխատանքային օրը` չհասնելով Երևան

21.07.2017, 17:25
Փոփոխություններ են կատարվել անձնագրերը ստանալու ժամկետների մեջ։
Անձնագիրը լրացուցիչ վճարի դիմաց կարելի է ստանալ 3–րդ աշխատանքային օրը` չհասնելով Երևան

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Փոփոխություններ են կատարվել անձնագրերը ստանալու ժամկետների մեջ։

ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook –ի իր էջում տեղեկացրել է, որ մինչ այժմ անձնագիրը առավել սեղմ ժամկետում՝ երրորդ աշխատանքային օրը լրացուցիչ վճարի դիմաց ստանալու համար քաղաքացին կարող էր դիմել միայն Երևան քաղաքի անձնագրային ծառայություններ:

Այսուհետ այդ հարցով կարելի է դիմել նաև մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններ, որը զերծ է պահում Երևան հասնելու նպատակով լրացուցիչ ծախս կատարելուց:

«Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից»,– իրազեկել է նա։

Երրորդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու համար լրացուցիչ վճարը կազմում է 10.000 դրամ, իսկ կորստյան հիմքով նշված ժամկետում ստանալու դեպքում՝ 50.000 դրամ:-0-