Рейтинг@Mail.ru
USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկը

22.04.2019, 17:46
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի  մի շարք փողոցների երթևեկը:
Ապրիլի 24-ին կսահմանափակվի Երևանի  մի շարք փողոցների երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 6-ից մինչև 24:00, ելնելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում Հայող ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահավելու անհրաժեշտությունից, կսահմանափակվի երթևկությունը Երևանի որոշ փողոցներում: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Կարգելվի, մասնավորապես, երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի, Երևանի ՀԷԿի–ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ։-0-