Առողջապահության նախարարությունը նորարարություններ է նախապատրաստում ինսուլտի և անպտղության բուժման ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը նորամուծություն է նախապատրաստում պետպատվերների տրամադրման ոլորտում: Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասաց այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա, 2018 թ.-ին նվազել են ստենտավորման վիրահատության գները և շուկայական մրցակցության շնորհիվ կազմում են այսօր 250 հազար դրամից սկսած մինչև 1 մլն դրամ մեկ ստենտի համար:
Նա նշեց նաև, որ Հայաստանում ստենտավորման ծառայություններ տրամադրում են 11 բուժհաստատություններ:
«Կարծում եմ, որ այս տարի գինն ավելի կնվազի, սակայն պետությունը շահագրգրված է, որ քաղաքացիներն անցկացնեն կանխարգելիչ միջոցառումներ: Այս տարի մենք մեծ ուշադրություն կդարձնենք դրան` ճգնաժամային իրավիճակը բացառելու նպատակով», - ասաց Թորոսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ 2019 թ.-ին կանցկացվի ստենտավորմանը համանման ծրագիր, որը տարածվում է ինսուլտի դեպքում վիրահատական միջամտության վրա:
«Ծրագիրը նախատեսվում է սկսել փետրվարի 1-ից, պետպատվերը կտարածվի Երևանի երկու հիվանդանոցների վրա` «Էրեբունի« և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, քանի որ մնացած հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ», - ասաց Թորոսյանը:
Ըստ նրա, ճիշտ ժամանակին հոսպիտալացման դեպքում վիրահատությունները կկատարվե պետպատվերի շրջանակում` ուղեղային իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակում` անկախ հիվանդի սոցիալական վիճակից:
Ըստ նախարարի, փոփոխությունները սպասվում են նաև վերարտադրողական առողջության ծրագրի շրջանակում, ինչի վրա 2019 թ.-ին կհատկացվի 210 մլն դրամ (2018 թ.-ին հատկացվել էր 50 մլն դրամ – խմբ.):
«Նախատեսում ենք փոխել ծրագրի էությունը` շեշտը դնելով ոչ այնքան անպտղությամբ տառապող ընտանիքների համար ԱՄԲ (ЭКО) իրականացմանը, որքան բուժծառայությունների մատուցմանը: Հիմնականում, ֆինանսական միջոցները կուղղվեն անպտղության պատճառների ախտորոշման և խնդրի լուծման վրա», - ասաց Թորոսյանը:-0-