«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողներն են հայտարարվել Երևանում
25.11.2013,
14:22
Միջին մասնագիտական հաստատությունների սաների շրջանում նոյեմբերի 22-23-ին անցկացրած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողներն են հայտարարվել Երևանում երկուշաբթի:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին մասնագիտական հաստատությունների սաների շրջանում նոյեմբերի 22-23-ին անցկացրած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողներն են հայտարարվել Երևանում երկուշաբթի:
Մրցույթը, որն անցկացվել է Հայաստանում երկրորդ անգամ, բաղկացած է երեք հատուկ ուղղություններից` ոսկերչական գործ, նորաձևություն և խոհարարություն: Մրցույթի հաղթողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին, որը կանցկացվի 2015 թվականին բրազիլական Սան-Պաուլու քաղաքում:
Ինչպես պարգևատրման արարողության ընթացքում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, վերջին տարիներին նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում միջին մասնագիտական հաստատությունների կրթությանը:
«Մեր երիտասարդների հաջող մասնակցությունը միջազգային մրցույթներին ոգեշնչում է մեզ, և մենք հասկանում ենք, որ միջին մասնագիտական կրթությունը ոչ միայն պահանջարկ ունի ուսանողների շրջանում, այլ նաև կարևոր է երկրի տնտեսության համար»,- ասաց Աշոտյանը, հիշեցնելով, որ 2014 թվականի սեպտեմբերից միջին մասնագիտական հաստատություններում կրթությունն անվճար կլինի:
.
Մրցույթի երրորդ տեղերը երեք ուղղություններով զբաղեցրել են Վալերիա Սահակյանը (խոհարարություն), Մանե Հարությունյանը (նորաձևություն) և Եղիշե Գեղամյանը (ոսկերչական գործ), նրանք որպես մրցանակ ստացել են 16 ՄԲ ծավալի կրիչներ:
Երկրորդ տեղերը զբաղեցրած Հակոբ Մանուկյանը (խոհարարություն), Իրինա Տոկարևան (նորաձևություն) և Սամվել Բադալյանը (ոսկերչություն) պարգևատրվել են պլանշետներով:
Մրցույթի հաղթողներ են դարձել Մերի Մեսրոպյանը (խոհարարություն), Լյուսի Կարապետյանը (նորաձևություն) և Արթուր Գևորգյանը (ոսկերչություն), նրանք netbook-ներ են ստացել: Խրախուսական մրցանակներ են տրվել մրցույթի բոլոր 15 մասնակիցներին:
Ինչպես պարգևատրման արարողության ընթացքում հայտարարել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, Հայաստանի համար մեծ հաջողություն է հնարավորություն ունենալ սեփական երիտասարդ խոհարարներին ուղարկել միջազգային մրցույթների:
«Մենք անպայման կօգնենք հաղթողներին կատարելագործել իրենց հմտությունները և արժանապատվորեն մասնակցել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին Բրազիլիայում»,- ասաց Մամուլյանը:
«ԱՏԵՔՍ Նորաձևության Կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կարինե Դնոյանն իր հերթին նշեց, որ այսօր փորձառու և որակյալ տեխնոլոգները հաճախ ավելի պահանջված են, քան բուհ ավարտած մոդելավորողները:
«Որակյալ տեխնոլոգների և դերձակների պահանջարկ կա միշտ: Հուսով եմ, որ նմանատիպ միջոցառումները հետագայում էլ կխթանեն մեր երիտասարդ կադրերի աճին»,- ասաց նա:
Հայկական մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, ինչպես նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և հանրապետության գործատուների միությունը:
Հայաստանը մասնակցում է «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին 2012 թվականից: -0-