Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
15.10.2019,
12:54
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հիմա եթե պարզվի, որ այս ձմեռն էլ է տաք լինելու, ինձ ի՞նչ կոչում եք տալու: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հոկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան տաքություն:-0-