Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ չի նախատեսում մասնակցել ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը

27.04.2021, 13:13
Ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից,  ՊՆ–ն ևս մեկ անգամ նշում է, որ չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը
Պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ չի նախատեսում մասնակցել ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊՆ–ն չի նախատեսում մասնակցել ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը», – նշվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:–0–