Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Դեպի ՌԴ ուղևորափոխադրումները հունիսի 1–ից պետք է իրականացվեն Տրանսպորտի նախարարության թույլտվությամբ

03.05.2018, 12:41
Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները դեպի ՌԴ ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թույլտվությամբ։
Դեպի ՌԴ ուղևորափոխադրումները հունիսի 1–ից պետք է իրականացվեն Տրանսպորտի նախարարության թույլտվությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները դեպի ՌԴ ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թույլտվությամբ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա», – նշվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նաև հաղորդում են, որ ուղևորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ  միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:–0–