Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Ձմեռ Պապերի և Ձյունանուշների ստուգատես կանցկացվի Երևանում

28.11.2017, 20:26
Երևանում կանցկացվի Ձմեռ Պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես։
Ձմեռ Պապերի և Ձյունանուշների ստուգատես կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում կանցկացվի Ձմեռ Պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ստուգատեսը կազմակերպվում է Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ՝ և անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից։

«Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է արտոնագրվել։ Հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–