Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ապրիլի 10-12–ին Երևանում կանցկացվի «In Tour Expo-2015» միջազգային զբոսաշրջային ցուցահանդես

30.03.2015, 16:35
Ապրիլի 10-12–ին Երևանում կանցկացվի In Tour Expo-2015»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը,  հայտնում է ցուցահանդեսի կազմկոմիտեն։
Ապրիլի 10-12–ին Երևանում կանցկացվի «In Tour Expo-2015» միջազգային զբոսաշրջային ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 10-12–ին Երևանում կանցկացվի In Tour Expo-2015»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը,  հայտնում է ցուցահանդեսի կազմկոմիտեն։

Ցուցագհանդեսի նպատակը փորձի փոխանակման և բոլոր շահագրգիռ կողմերի արդյունավետ փոխգործակցության համար բաց մասնագիտական բանավեճային հարթակի ստեղծումն է` զբոսաշրջության զարգացման լավագույն լուծումների որոնման և հետագա զարգացման կողմնորոշիչների սահմանման համար։

«Ցուցահանդեսը զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման նոր թրենդեր է առաջարկում` միաժամանակ բացելով այսօրվա ամենաարդիական թեմաներ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր մասնակցի գործարար նոր հարաբերություններ ստեղծել և սեփական անձի համար օգտակար կիրառական տեղեկություն ստանալ»,– նշվում է հաղորդման մեջ։

Ցուցահանդեսին, որը կանցկացվի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, կմասնակցեն ինչպես տեղական ֆիրմաներ, այնպես էլ արտասահմանյան, այդ թվում` Վրաստանից, Իրանից, Իսպանիայից, Ինդոնեզիայից, Իսրայելից և ԱՄԷ–ից։

Ցուցահանդեսի կազմակերպիչը «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերությունն է։ -0-