Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն

17.05.2019, 16:53
Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը:
 «Գյումրի» ԲԿ-ում բացվել է ՄՌՏ-ի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Գյումրիի բժշկական կենտրոնում բացվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) «Էքսպերտ» ախտորոշիչ կենտրոնը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, բացման արարողությանը մասնակցել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը:

Ժամանակակից սարքավորումները, որոնք տեղադրված են կենտրոնում, թույլ կտա Շիրակի մարզի և հարակից շրջանների բնակիչներին ժամանակին անցնել որակյալ հետազորություն:

Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունն իր հերթին կօգնի կենտրոնի ծառայությունների զարգացման գործում: Նա ողջունել է նաև ռուս գործընկերներին` Հայաստանում նման ներդրումներ կատարելու կապակցությամբ: 

Բացման արարողությանը մասնակցել են նաև ազգային ժողովի պատգամավորներ և մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:-0-