Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հանրապետության գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

24.09.2018, 13:49
Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը։
Հանրապետության գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ընկերությունից հայտնում են, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:–0–