Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հավկիթի գինը դարձավ 90 դրամ. շուկայում իրարանցում է

23.11.2017, 11:53
Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում:
Հավկիթի գինը դարձավ 90 դրամ. շուկայում իրարանցում է

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա, գրում է «Հայկական ժամանակը»։

Բացի շարժից, նաև գինն է բարձրացել: Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ 70-ից 90 դրամ է:

Գյուղնախարարության ՍԱՊԾ-ից թերթին հայտնել են, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է ՌԴ-ից:

«Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար», – նշում են հոդվածի հեղինակները։–0–