Հայ դպրոցականների թիմը մեդալներ է նվաճել միջազգային դպրոցական օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ դպրոցականների թիմը երկու բրոնզե մեդալ և մեկ պատվոգիր է նվաճել Թաիլանդում անցկացված քիմիայի դպրոցական միջազգային օլիմպիադայում։
Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում։
Մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:
ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը և Հրաչյա Խաչատրյանը։
«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից, հուլիսի 12-23-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ -0-