Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրգործ է հարուցվել

17.12.2019, 16:20
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից 10-ը հայտարարագրել են իրենց եկամուտները
Հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից 10-ը հայտարարագրել են իրենց եկամուտները: Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Ոլորտի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք ներկա պահին գտնվում են նախաքննության փուլում», – նշեց նա:

Ընդ որում, Հովհաննիսյանը հրաժարվեց բարձրաձայնել հարուցված գործերի թիվը, ինչպես նաև սուբյեկտների անունները: 

Դեռ 2018թ.–ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի և շոու բիզնեսի աստղերին գրանցվել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխիղճ կերպով վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ ընդունեցին կոչը, իսկ շատերն ընդհանրապես անտեսեցին այն։ Այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ կազմակերպեց աստղերի և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու նպատակով։ 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հայտարարգրեր են ներկայացրել Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթա) և Արման Հովհաննիսյանը: -0-