Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները կավելանան

04.07.2019, 13:25
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թ.-ի օգոստոսի 1-ից:
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարները կավելանան

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում ընդունեց ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, փոփոխությունները միտված են Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության բարձրացմանը:

«2015 թ.-ի մայիսից ամսական պատվովճարը բարձրացվել էր մինչև 50 հազար դրամ, մենք առաջարկում ենք կրկնակի ավելացնել այն և հասցնել մինչև 100 հազար դրամ, ինչի համար լրացուցիչ կպահանջվի 47 մլն դրամ», - ասաց Բաթոյանը:

Նա նշեց նաև, որ փոփոխությունները ֆինանսական բեռ չեն դառնա պետբյուջեի համար և կիրականացվեն միջոցների տնտեսման հաշվին:

Ըստ նրա, 2019 թ.-ին պատվավոր վճարումներ կստանա 397 մարդ, ինչի համար պետբյուջեից կհատկացվի 286 մլն դրամ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թ.-ի օգոստոսի 1-ից:-0-