Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայտնի է Վրաստանում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով զոհված հայերի ինքնությունը

07.09.2017, 14:08
Այսօր գիշերը Վրաստանում հայկական ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թվում ազգությամբ հայեր կան։
Հայտնի է Վրաստանում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով զոհված հայերի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր գիշերը Վրաստանում հայկական ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թվում ազգությամբ հայեր կան։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են «Մերսեդես» մակնիշի Օ961 XA 777 պետհամարանիշով մարդատար և «Setra» մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան):

 ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտոբուսը հաշվառված է Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։ –0–